Ռեալը Լյորենտեի համար խոշոր գումար է պահանջում Աթլետիկոյից

14:25 18.05.2019

Մադրիդի «Աթլետիկոն» մտադիր է գնել «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Լյորենտեին, որը սպասվում է մրցաշրջանի ավարտից հետո պետք է լքի ակումբը:

AS-ը գրում է, որ Սիմեոնեն իսպանացի կիսապաշտպանին դիտարկում է որպես Ռոդրիին փոխարինող: Ռոդրին այս մրցաշրջանից հետո կլքի մադրիդցիների կազմը:

Նշվում է, որ «Աթլետիկոն» արդեն սկսել է բանակցություններտ Լյորենտեի հետ: «Ռեալն», իր հերթին, չի ցանկանում ֆուտբոլիստին վաճառել սկզբունքային մրցակցին, այդ պատճառով տրանսֆերի համար պահանջում է 50 մլն եվրո:

ԱՊԼ-ի ակումբները նույնպես հետաքրքրվում են «սերուցքայինների» խաղացողի ծառայություններով: Իսպանական լրատվամիջոցները գրում են, որ մադրիդյան ակումբը հնարավոր է ֆուտբոլիստի տեղափոխության հարցում համաձայնության գա ԱՊԼ-ի ակումբների հետ ավելի քիչ գումարի դիմաց:

Share |

Լրահոս

Loading...