Երբ հեռանում է մի ամբողջ պատմություն. Ռոբենն ու Ռիբերին լքում են Բավարիան

18:40 18.05.2019

Գերմանիայի Բունդեսլիգայի վերջին՝ 34-րդ տուրի «Բավարիա»-«Այնտրախտ» հանդիպումից առաջ մյունխենյան ակումբի երկրպագուները շնորհակալություն հայտնեցին թիմի ֆուտբոլիստներ Ֆրանկ Ռիբերիին, Արյեն Ռոբենին և Ռաֆինյային:

Խաղացողներն այս մրցաշրջանցի հետո լքելու են գերմանական ակումբը: Նախավարժանքի ժամանակ մարզադաշտի էկրանին ցուցադրվում էին տեսանյութեր՝ ֆուտբոլիստների մասնակցությամբ: Երկրպագուները ջերմորեն ընդունեցին ֆուտբոլիստներին, իսկ Ռոբենի և Ռիբերիի համար պատրաստել էին նաև գեղեցիկ պերֆոմանս:

Հիշեցնենք, որ Ռիբերին մյունխենցիների կազմում հանդես է գալիս 2007 թվականից, Ռոբենը՝ 2009, իսկ Ռաֆինյան թիմի գույները պաշտպանում է 2011 թվականից:

Share |

Լրահոս

Loading...