Ռոնալդուն Յուվենտուսի ղեկավարությանը հայտնել է՝ ում է ցանկանում տեսնել գլխավոր մարզչի պաշտոնում

23:45 18.05.2019

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է, որ թուրինյան թիմի նոր գլխավոր մարզիչը լինի Կառլո Անչելոտին, որն այժմ գլխավորում է «Նապոլին»։ Այս մասին հաղորդում են իտալական Libero, La Gazzetta dello Sport, TV Luna լրատվամիջոցները։

Ըստ ԶԼՄ-ների ունեցած տեղեկությունների՝ պորտուգալացի հարձակվողը դիմել է «Յուվենտուսի» ղեկավարությանը և խնդրել հնարավորության դեպքում դիտարկել 59-ամյա մասնագետի թեկնածությունը։ Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ Անչելոտիի՝ «Նապոլիից» հեռանալու հավանականությունը շատ քիչ է, քանի որ նա մինչև 2021 թվականը գործող պայմանագիր ունի։

Հիշեցնենք, որ արդեն պաշտոնապես հայտարարվել է Մասիմիլիանո Ալեգրիի՝ «Յուվենտուսի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվելու մասին։

Կառլո Անչելոտին 1999-2001 թվականներին գլխավորել է «Յուվենտուսը», իսկ 2013-2015 թվականներին Ռոնալդուի հետ աշխատել է Մադրիդի «Ռեալում»։

Share |

Լրահոս

Loading...