Սերիա Ա․ Ռոնալդուն ճանաչվել է ամենաարժեքավոր ֆուտբոլիստ, Կվալյարելան՝ լավագույն հարձակվող

20:21 18.05.2019

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է Սերիայի Ա-ի 2018-19թթ․ խաղարկության ամենաարժեքավոր ֆուտբոլիստ։ Այս մասին հաղորդում է Football Italia-ն։

Մրցանակը շնորհում է Սերիա Ա-ն, իսկ հաղթողին որոշում են Opta Sport և Netco Sports վիճակագրական գործակալությունների տվյալների հիման վրա։ Ընտրություն կատարելիս հաշվի են առնում ֆուտբոլիստը ելույթներն Իտալիայի առաջնությունում, Գավաթի և Սուպերգավաթի խաղերում։

Սերիա Ա-ի ընթացիկ խաղարկությունում 34-ամյա Ռոնալդուն մասնակցել է 30 հանդիպման, դարձել է 21 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

Մյուս մրցանակակիրներն են․

  • Լավագույն դարպասապահ՝ Սամիր Հանդանովիչ, «Ինտեր»
  • Լավագույն պաշտպան՝ Կալիդու Կուլիբալի, «Նապոլի»
  • Լավագույն կիսապաշտպան՝ Սերգեյ Միլինկովիչ-Սավիչ, «Լացիո»
  • Լավագույն հարձակվող՝ Ֆաբիո Կվալյարելա, «Սամպդորիա»
  • Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ՝ Նիկոլո Ձանոլո, «Ռոմա»
Share |

Լրահոս

Loading...