Սիմեոնե. Շնորհակալ եմ Գրիզմանին ամեն ինչի համար

00:16 18.05.2019

Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է թիմի հարձակվող Անտուան Գրիզմանի՝ Մադրիդը լքելու հայտարարությունը.

«Առաջին հերթին շնորհակալ եմ ֆուտբոլիստին, որը մեզ հետ էր: Ես միայն շնորհակալական խոսքեր ունեմ նրան: Սիրում են նրան, որպես անհատականություն: Սովորել եմ չքննադատել մյուսների որոշումները:

Յուրաքանչյուրն ունի իր կարծիքը: Անհրաժեշտ է անել ամեն ինչ՝ չսպասելով պատասխանի: Երբ Անտուանի պես ֆուտբոլիստը մեր ակումբին տալիս է ամեն ինչ, մենք պետք է միայն երախտապարտ լինենք»,- արգենտինացու խոսքը մեջբերում է Marca-ն:

Share |

Լրահոս

Loading...