Ու կրկին գոլ. Բարսեղյանը շարունակում է փայլել (տեսանյութ)

15:32 18.05.2019

Ղազախստանի Պրեմիեր լիգայում կայանում են 11-րդ տուրի հանդիպումները:

«Կայսարն» այսօր մրցակցի հարկի տակ ուժերն է չափում «Օկժետպեսի» հետ: Հանդիպման 10-րդ րոպեին հյուրերը բացել են հաշիվը: Հեռահար ուժգին հարվածով գոլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը: Սա մեր ընտրանու ֆուտբոլիստի համար 5-րդ գոլն էր առաջնությունում:


«Կայսարը» հաղթել է մրցակցին 2:1 հաշվով ու մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը:

Share |

Լրահոս

Loading...