Կանանց Չեմպիոնների լիգայի եզրափակչում Լիոնը հաղթեց Բարսելոնային

22:18 18.05.2019

Բուդապեշտում կայացել է կանանց Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ «Լիոն»-«Բարսելոնա» հանդիպումը։

Ֆրանսիական թիմի ֆուտբոլիստուհիները 4-1 հաշվով տպավորիչ հաղթանակ են տոնել՝ չորրորդ անգամ անընդմեջ դառնալով լավագույնը Եվրոպայում։ «Լիոնի» կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել 2018 թվականի «Ոսկե գնդակի» մրցանակակիր Ադա Հեգերբերգը, մեկ անգամ էլ աչքի է ընկել Մարոժանը, իսկ կատալոնական թիմից հաշիվը վերջնամասում կրճատել է Օշոալան։

Հավելենք, որ «Լիոնն» իր պատմության մեջ 6-րդ անգամ հաղթեց կանանց Չեմպիոնների լիգայում։

Կանանց Չեմպիոնների լիգա, եզրափակիչ

«Լիոն»-«Բարսելոնա»՝ 4-1
Գոլերը՝ Մարոժան 5՛, Հեգերբերգ 14՛, 19՛, 30՛ - Օշոալա 89՛

Share |

Լրահոս

Loading...