Վալենսիան ՉԼ-ի ուղեգիր նվաճեց, Սևիլիան կխաղա ԵԼ-ում

20:59 18.05.2019

Պրիմերայի 2018-19թթ․ խաղարկության վերջին՝ 38-րդ տուրում «Վալյադոլիդը» «Խոսե Սորիլյա» մարզադաշտում հյուրընկալեց «Վալենսիային» և 0-2 հաշվով պարտություն կրեց։

Հանդիպման հաշիվը 36-րդ րոպեին բացեց Կարլոս Սոլերը, իսկ 52-րդ րոպեին աչքի ընկավ Ռոդրիգոն։

Զուգահեռաբար կայացած խաղում «Սևիլիան» «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում նույն հաշվով հաղթել է Բիլբաոյի «Ատելտիկին»։ Տանտերերից աչքի են ընկել Վիսամ Բեն-Յեդերը և Մունիր Էլ-Հադադին:

Մյուս խաղերում՝ «Էսպանյոլը» 2 անպատասխան գնդակ է ուղարկել «Ռեալ Սոսյեդադի» դարպասը, իսկ «Խետաֆեն» և «Վիլյառեալը» հաղթողին չեն որոշել՝ խփելով 2-ական գնդակ։

Այսպիսով, «Վալենսիան» առաջնությունն ավարտեց 4-րդ հորիզոնականում (61 միավոր) և հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում հանդես գալու հնարավորություն ստացավ։ «Սևիլիան» (59), «Խետաֆեն» (59) և «Էսպանյոլը» (53) կխաղան Եվրոպա լիգայում։

Share |

Լրահոս

Loading...