Զիդան. Տեղյակ չեմ՝ ինչ կլինի Բեյլի հետ հաջորդ մրցաշրջանում

16:24 18.05.2019

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է թիմի կիսապաշտպան Գարեթ Բեյլի մասին:

Վերջին խաղերում ուելսցին բացակայում է թիմի հայտացուցակից.

«Բեյլի ապագա՞ն, ես տեղյակ չեմ, թե ինչ կլինի: Չեմ կարող ասել՝ արդյոք սա նրա վերջին հանդիպումն է լինելու «Ռեալի» կազմում: Հաջորդ տարի փոփոխություններ լինելու են, սակայն հստակ չեմ կարող ասել, թե ինչ կլինի Բեյլի հետ»,- Զիդանի խոսքը մեջբերում է AS-ը:

Հավելենք, որ վաղը մադրիդյան ակումբը սեփական հարկի տակ կընդունի «Բետիսին»:

Share |

Լրահոս

Loading...