Զիդան․ Թիմի մարզիչը ես եմ և միշտ վարվելու եմ այնպես, ինչպես ցանկանամ

22:59 18.05.2019

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Պրիմերայի վերջին տուրի՝ «Բետիսի» հետ հանդիպումից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է տրանսֆերների վերաբերյալ հարցերի։

Մասնավորապես, ֆրանսիացի մասնագետն անդրադարձել է Կեյլոր Նավասի՝ մադրիդյան ակումբից հեռանալու վերաբերյալ լուրերին։

««Բետիսի» հետ հանդիպումը Կեյլորի համար լինելու է վերջի՞նը «Ռեալի կազմում։ Ես այդպես չեմ մտածում և հաջորդ մրցաշրջանի մասին էլ այս պահին չեմ ցանկանում մտածել։ Շշուկները շատ են, բայց ես ոչինչ չեմ ասի։ Ինձանից և Կեյլորից բացի, ոչ ոք չգիտի, թե ինչ եմ ասել նրան։

Հաջորդ մրցաշրջանի մեկնարկից առաջ պարզ կլինի, թե ովքեր կխաղան։ Դա լինելու է որոշումը։ Ի՞նչ եք կարծում՝ ո՞վ է ղեկավարում թիմը։ Պարզ է, որ ես։ Ես եմ մարզիչը և միշտ վարվելու եմ այնպես, ինչպես ցանկանում եմ, հակառակ դեպքում կհեռանամ։ Ակումբում աշխատում են տարբեր տրանսֆերների համար, սակայն թիմի, կազմի, պահեստայինների և իմ անձնակազմի համար ինքս եմ պատասխանատու։

Գրիզմա՞նը «Ռեալում»․․․ Չեմ խոսի այդ մասին։ Յովի՞չը․․․ Նրա մասին ևս չեմ խոսի։ Իսկոյի ապագա՞ն․․․ Ոչինչ չեմ ասի այժմ»,- Զիդանի խոսքերը մեջբերել է Goal.com-ը։

Share |

Լրահոս

Loading...