20 ակումբ ապահովել է իր տեղը ՉԼ-ի՝ 2019/20 խաղարկության խմբային փուլում

10:38 19.05.2019

Ֆրանսիական Լիգա 1-ի 37-րդ տուրում «Լիլլը» սեփական հարկի տակ ընդունել է «Անժեին» և 5:0 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարել:

Այս հաղթանակի շնորհիվ «Լիլլն»  ապահովել է իր համար մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ դառնալով 20-րդ ակումբը, որը Չեմպիոնների լիգայի 2019/20 խաղարկության խմբային փուլի ուղեգիր է նվաճել:

Բացի «Լիլլից», Չեմպիոնների լիգայի 2019/20 խաղարկության խմբային փուլում կխաղան նաև «Բարսելոնան», «Աթլետիկոն», «Ռեալը», «Վալենսիան» (բոլորն՝ Իսպանիա), «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը», «Չելսին», «Տոտենհեմը» (բոլորը՝ Անգլիա), «Յուվենտուսը», «Նապոլին» (երկուսն էլ՝ Իտալիա), «Բավարիան», «Բորուսիա Դորտմունդը», «ՌԲ Լեյպցիգը», «Բայերը» (բոլորը՝ Գերմանիա), ՊՍԺ-ն (Ֆրանսիա), «Զենիթը» (Ռուսաստան),  «Բենֆիկան» (Պորտուգալիա),  «Գենկը» (Բելգիա),  «Ռեդ Բուլ Զալցբուրգը» (Ավստրրա):

Share |

Լրահոս

Loading...