Գվարդիոլա. Անգլիայում թրեբլ ձևակերպելն ավելի դժվար է, քան ՉԼ-ում հաղթելը

11:59 19.05.2019

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան նշել է, որ Անգլիայում տնային թրեբլ ձևակերպելն ավելի դժվար է, քան Չեմպիոնների լիգայում հաղթելը.

«Սա լավագույն մրցաշրջաններից էր, որը ես անցկացրել եմ որպես մարզիչ: Չէի ասի, թե լավագույնն էր, բայց լավագույններից մեկն էր:

Մենք առաջնությունում անհավանական բարձունքներ գրավեցինք, որտեղ այդքան հիանալի թիմեր են հանդես գալիս:

Սիրում եմ Չեմպիոնների լիգան, բայց Անգլիայում թրեբլ ձևակերպելն ավելի դժվար է, քան Չեմպիոնների լիգայում հաղթանակ տանելը: «Մանչեսթեր Սիթին» ամենալավ խոսքերին է արժանի:

Մենք խաղացել ենք լարված գրաֆիկով ու միևնույն է՝ հոգնել ենք: Չպետք է մոռանանք, որ մենք շրջանցել ենք «Լիվերպուլին» Անգլիայի չեմպիոնության համար պայքարում ընդամենը մեկ միավորով, դա այնքան էլ շատ չէ: Անկասկած, ես չափազանց գոհ եմ»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում Goal-ը:

Share |

Լրահոս

Loading...