Գվարդիոլան Անգլիայի Գավաթը նվաճելուց հետո հաշիվներն է պարզել Սթերլինգի հետ՝ չնայած նրա դուբլին

16:37 19.05.2019

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան գոհ չի մնացել թիմի կիսապաշտպան Ռահիմ Սթերլինգի գործողություններից Անգլիայի Գավաթի՝ «Ուոթֆորդի» հետ անցկացրած եզրափակչից հետո (6:0):

Այս խաղում կիսապաշտպանը 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ է դարձել:

Այն բանից հետո երբ թիմը տոնել է հաղթանակը, Գվարդիոլան մոտեցել է Սթերլինգին ու էմոցիոնալ կերպով հաշիվները պարզել նրա հետ:

24-ամյա Սթերլինգը «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել 2015 թվականին «Լիվերպուլից»: Տրանսֆերի արժեքը կազմել է 63,9 մլն եվրո: Անգլիայի առաջնության 34 խաղում նա 17 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ է դարձել: Նրա ակտիվում 5 գոլ և 2 գոլային փոխանցում կա նաև Չեմպիոնների լիգայում անցկացրած 10 խաղում:

Սթերլինգի պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի ամառը:

Share |

Լրահոս

Loading...