Գվարդիոլան ԱՊԼ-ի յուրահատուկ ռեկորդ է սահմանել

11:24 19.05.2019

«Մանչեսթեր Սիթին» Անգլիայի Գավաթի եզրափակչում ջախջախել է «Ուոթֆորդին» 6:0 հաշվով և նվաճել հերթական տիտղոսը:

Ընթացիկ մրցաշրջանում սա «Մանչեսթեր Սիթիի» 4-րդ տիտղոսն էր: Թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան դարձել է անգլիական Պրեմիեր-լիգայի պատմության առաջին մարզիչը, որը մեկ մրցաշրջանի ընթացքում 4 տիտղոս է նվաճել: Այս մասին հայտնում է MiserChip-ը:

Ավելի վաղ «Մանչեսթեր Սիթին» դարձել էր նաև Անգլիայի Սուպերգավաթակիր, ԱՊԼ-ի չեմպիոն ու երկրի գավաթակիր:

Գվարդիոլան դարձել է պատմության 8-րդ մարզիչը, որը նվաճել է Անգլիայի բոլոր հնարավոր տիտղոսները:

Share |

Լրահոս

Loading...