Ուրալն ու Լոկոմոտիվը չվճռեցին հաղթողին. Հարոյանը մասնակցեց խաղին

15:30 19.05.2019

Ռուսաստանի առաջնության 29-րդ տուրում «Ուրալը» սեփական հարկի տակ ընդունել է «Լոկոմոտիվին» և ոչ-ոքի՝ 2:2 հաշվով ավարտել հանդիպումը:

Հանդիպման հաշիվը 21-րդ րոպեին բացել է հյուրերի հարձակվող Անտոն Միրանչուկը, այնուհետև «Ուրալը» կարողացել է նախ հավասարեցնել հաշիվը, այնուհետև առաջ անցնել. 39-րդ րոպեին Անդրեյ Պանյուկովը խփել է պատասխան գնդակը, իսկ երկրորդ կեսի մեկնարկում Էլ-Քաբիրն առաջ է մղել տանտերերին: Սակայն, 64-րդ րոպեին Միրանչուկն անվրեպ է իրացրել 11-մետրանոցն ու դուբլ ձևակերպել՝ հավասարեցնելով հաշիվը:

66-րդ րոպեից «Ուրալը» խաղացել է 10 հոգով Ստեֆան Ստրանդբերգի հեռացումից հետո:

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը, որն «Ուրալի» պահեստայինների կազմում է  սկսել խաղը, 76-րդ րոպեին փոխարինման է մտել:

«Ուրալը», վաստակելով 35 միավոր, ՌՖՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականն է զբաղեցնում, իսկ «Լոկոմոտիվը» 53 միավորով երկրորդ տեղում է:

Ռուսաստանի Պրեմիեր-լիգայի վերջին՝ 30-րդ տուրում, «Ուրալը» հյուրընկալվելիս կմրցի «Անժիի» հետ, իսկ «Լոկոմոտիվը» սեփական հարկի տակ կխաղա «Ուֆայի» հետ:

Share |

Լրահոս

Loading...