Կոկե. Աթլետիկոյի նորեկներին կբացատրեմ, թե սա ինչ ակումբ է

12:39 19.05.2019

«Աթլետիկոյի» կիսապաշտպան Կոկեն երկրպագուներին հավաստիացրել է, որ նա հոգ կտանի թիմի նորեկների ադապտացիայի մասին.

«Ես «Աթլետիկոյի» փոխավագն եմ վերջին տարիների ընթացքում, և բոլոր նորեկներին կբացատրեմ, թե սա ինչ ակումբ է: Բայց դա կանեմ ոչ միայն ես,այլև Խոսե Խիմենեսը, Սաուլ Նյիգեսը և Յան Օբլակը: Նրանք բոլորը կարևոր դեր կխաղան ակումբի փիլիսոփայության տարածման հարցում:

Հաջորդ մրցաշրջանը հետաքրքիր կլինի նոր ֆուտբոլիստների հետ, և մենք պետք է միավորվենք ինչպես երբևէ»,- Կոկեի խոսքերն է փոխանցում Football Espana-ն:

Հիշեցնենք՝ «Աթլետիկոյից» հաստատ կհեռանան պաշտպաններ Խուանֆրանն ու Դիեգո Գոդինը: Ակումբից հեռանալու մասին հայտարարել է նաև հարձակվող Անտուան Գրիզմանը:

Ընդ որում, մադրիդյան ակումբ կարող են տեղափոխվել «Պորտուի» ֆուտբոլիստներ Ֆելիպեն, Հեկտոր Էրերան և Ալեքս Տելեսը:  

Share |

Լրահոս

Loading...