Ես ձեզ պարտք եմ. Կոմպանին՝ Մանչեսթեր Սիթիի ֆուտբոլիստներին

13:55 19.05.2019

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան և ավագ Վենսան Կոմպանին, որը հայտարարել է անգլիական ակումբից հեռանալու մասին, իր երախտագիտությունն է հայտնել թիմակիցներին.

«Երախտապարտ եմ երկրագուներին, բայց առանց թիմակիցներիս, ես չէի լինի այնտեղ, որտեղ հիմա եմ: Մենք միասին ենք պայքարել ամենալարված կռիվներում: Թե՛ լավ, թե՛ վատ ժամանակներում: Ես ձեզ պարտք եմ, տղաներ:

Կցանկանամ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել ակումբի անձնակազմին. դուք հիանալի աշխատանք եք կատարում: Դուք ինձ օգնել եք վերադառնալ խաղադաշտ էլ ավելի ուժեղ: Շնորհակալ եմ:

Ցանկանում եմ նաև իմ սերը հայտնել ամենամտերին և թանկ մարդկանց՝ ընտանիքիս: Իմ սերը սահման չի ճանաչում:

Միայն մեկ բանի համար եմ ցավ ապրում: Շատ կցանկանայի մորս ինձ հետ մարզադաշտ տանել, տեսնել, թե նա ինչպես է երգում «Մանչեսթեր Սիթիի» երկրպագուների հետ: Շատ կցանկանայի, որ նա ինձ երջանիկ տեսներ: Տեսներ, որ ես անում եմ այն, ինչ սիրում եմ, այն ակումբում եմ, որը սիրում եմ: Հոգուս խորքում գիտեմ, որ այս ամբողջ ընթացքում նա մեզ հետ է եղել»,- գրել է Կոմպանին ֆեյբուքյան իր էջում:

Share |

Լրահոս

Loading...