Մանչեսթեր Սիթին հայտարարեց Կոմպանիի հեռանալու մասին

12:25 19.05.2019

«Մանչեսթեր Սիթին» իր պաշտոնական կայքում հայտարարել է թիմի պաշտպան և ավագ Վենսան Կոմպանիի հեռանալու մասին: 33-ամյա բելգիացի ֆուտբոլիստը 11 տարի հանդես է եկել անգլիական թիմի կազմում:

«Որքան էլ, որ դժվար չլիներ, հեռանալու ժամանակն է: Ես բացի երախտագիտությունից ուրիշ ոչինչ չեմ զգում:Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցել են ինձ այս առանձնահատուկ ակումբում: Հիշում եմ «Մանչեսթեր Սիթիում» անցկացրած առաջին օրը նույնքան պարզ, որքան՝ վերջինը:

Ես երբեք չեմ մոռանա «Մանչեսթեր Սիթիի» երկրպագուների հավատարմությունն ու աջակցությունը: Չնայած բոլոր դժվարություններին, դուք միշտ շարունակել եք աջակցել ինձ ու ոգեշնչել ինձ չհանձնվել»,- ասել է Կոմպանին:

Կոմպանին 2008 թվականից է հանդես գալիս «Մանչեսթեր Սիթիում»: Անգլիական թիմի կազմում բելգիացի ֆուտբոլիստը 4 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, երկու անգամ դարձել է Անգլիայի գավաթակիր, 4 անգամ էլ հաղթել է անգլիական լիգայի Գավաթում:

Share |

Լրահոս

Loading...