36-ամյա Վոնդոլովսկին դարձել է MLS-ի պատմության լավագույն ռմբարկուն

12:14 19.05.2019

«Սան-Խոսե Էրտկվեյքսի» հարձակվող Քրիս Վոնդոլովսկին դարձել է MLS-ի պատմության լավագույն ռմբարկուն: Այս մասին հայտնում է մրցաշարի պաշտոնական կայքը:

«Չիկագո Ֆայերի» հետ խաղում (4:1) հարձակվողը պոկեր է ձևակերպել, ինչից հետո նրա ակտիվում 148 գոլ կա MLS-ում ու նա շրջանցել է նախորդ ռեկորդակրին՝ Լենդոն Դոնովանին (145):

Ընթացիկ մրցաշրջանում 36-ամյա Վոնդոլովսկին MLS-ի 11 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ և ստացել է 2 դեղին քարտ: Ավելի վաղ նա հանդես է եկել «Չիկո Ռուկսի» և «Հյուսթոն Դինամոյի» կազմում: ԱՄՆ-ի հավաքականի կազմում նա 11 խաղում դարձել է 35 գոլի հեղինակ:

12 խաղից հետո «Սան-Խոսեն», վաստակելով 14 միավոր, MLS-ի առաջնության մրցաշարային աղյուսակի 17-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Հաջորդ խաղն ակումբը կանցկացնի մայիսի 27-ին «Տորոնտոյի» հետ:

Share |

Լրահոս

Loading...