Եթե անձի անվտանգության հարցն է դրված, էլ ի՞նչ ֆուտբոլի մասին է խոսքը. Մինասյանը՝ Մխիթարյանի մասին

13:37 19.05.2019

Հայաստանի Ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, որն այժմ գլխավորում է «Արարատ-Արմենիան», ակումբի մամուլի քարտուղարության հետ զրույցում կարծիք է հայտնել այն մասին, թե արդյոք «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պե՞տք է մեկնի Բաքու, թե՞ ոչ:

Հիշեցնենք՝ Ադրբեջանի մայրաքաղաքում մայիսի 29-ին կկայանա Եվրոպա լիգայի եզրափակիչը, որտեղ «Արսենալը» կմրցի «Չելսիի» հետ:

«Եթե մի տեղ կա անվտանգության խնդիր, իսկ այս դեպքում կա այդ խնդիրը, կարծում եմ, որ պետք չէ գնալ: Մնացած բոլոր խնդիրները դու կարող ես լուծել, բայց եթե մարդու անձի անվտանգության հարցն է դրված, էլ ի՞նչ ֆուտբոլի մասին է խոսքը»,- ասել է Վարդան Մինասյանը:

Share |

Լրահոս

Loading...