Բետիսի մարզիչը 16 տարվա վաղեմության ինքնատիպ ցուցանիշ է կրկնել

18:59 19.05.2019

Իսպանիայի Լա Լիգայի վերջին տուրում «Բետիսը» Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում 2-0 հաշվով հաղթեց «Ռեալին»։

Այսպիսով, Կիկե Սետիենի գլխավորած թիմին հաջողվել է այս մրցաշրջանում արտագնա խաղերում հաղթել և՛ «Ռեալին», և՛ «Բարսելոնային» (4-3):

Լա Լիգայի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Սետիենը դարձել է վերջին 16 տարվա մեջ առաջին մարզիչը, որին հաջողվում է մեկ մրցաշրջանի ընթացքում արտագնա խաղերում հաղթել մադրիդյան և կատալոնական գրանդներին։

Վերջին անգամ 2002-03թթ․ մրցաշրջանում նման ցուցանիշ գրանցել էր Գրեգորիո Մանսանոն, որը գլխավորում էր «Մալյորկան»։

Share |

Լրահոս

Loading...