Ռեալը պարտվել է Պրիմերայի 12 խաղում. ավելի վատ եղել էր միայն 45 տարի առաջ

17:09 19.05.2019

Մադրիդի «Ռեալն» Իսպանիայի առաջնության վերջին՝ 38-րդ տուրում, 0:2 հաշվով պարտվել է «Բետիսին»:

Մրցաշրջանի արդյունքներով «Արքայական ակումբը» 38 խաղում 12 պարտություն է կրել: Ակումբն ավելի վատ արդյունք գրանցել է միայն մեկ անգամ. 1973/74 մրցաշրջանում մադրիդյան թիմը 34 խաղում 13 պարտություն է կրել և մրցաշրջանն ավարտել 8-րդ հորիզոնականում:

Ընթացիկ մրցաշրջանում «Ռեալը», վաստակելով 68 միավոր, մրցաշրջանն ավարտել է Պրիմերայի մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղում: Չեմպիոնությունը նվաճած «Բարսելոնային» մադրիդիցները զիջել են 18 միավորով:

Հիշեցնենք՝ «Ռեալը» Եվրոպայի Սուպերգավաթի համար խաղում 2:4 հաշվով պարտվել է «Աթլետիկոյին», Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում զիջել է «Այաքսին» (2:1, 1:4), ինչպես նաև Իսպանիայի Գավաթի կիսաեզրափակչում ճանապարհը զիջել է «Բարսելոնային» (1:1, 0:3):

Այս մրցաշրջանում «Ռեալի» նվաճած միակ տիտղոսը եղել է աշխարհի ակումբային առաջնությունում հաղթանակը:

Share |

Լրահոս

Loading...