Վալվերդեն հաստատել է, որ Բարսելոնան Գրիզմանի տրանսֆերի շուրջ բանակցություններ է վարում Աթլետիկոյի հետ

10:17 19.05.2019

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն հաստատել է, որ ակումբը բանակցություններ է վարում «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանի տեղափոխության շուրջ, որը հայտարարել է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո թիմից հեռանալու մասին:

«Ճիշտ է, որ մենք կապ ենք հաստատել նրանց հետ: Շարունակում ենք շփվել, բայց մրցաշրջանը դեռևս չի ավարտվել: Պետք է խաղանք Իսպանիայի Գավաթի եզրափակչում, ինչը կարող է մեզ մրցաշրջանի երկրորդ տիտղոսը պարգևել: Պետք է կենտրոնանանք դրա վրա»,- Վավերդեի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը:

Հիշեցնենք՝ Գրիզմանի հրաժարագինն, ըստ «Աթլետիկոյի» հետ պայմանագրի, 200 մլն եվրո է կազմում, բայց հուլիսի 1-ից այն կնվազի մինչև 120 մլն եվրո:

Գրիզմանը 2014 թվականից է հանդես գալիս «Աթլետիկոյում»: Մադրիդյան թիմի հետ նա 3 տիտղոս է նվաճել, ադ թվում՝ Իսպանիայի Սուպերգավաթն ու ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը: Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա հարձակվողը Պրիմերայի 37 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 15 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...