Աղբյուր. Զիդանը Պոգբային խորհուրդ է տվել տրանսֆերի հայտ ներկայացնել

13:11 19.05.2019

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերի հետ առաջվա պես հույսեր է կապում: Այս մասին հայտնում է The Sun-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, ֆրանսիացի մասնագետն իր հայրենակցին խորհուրդ է տվել տրանսֆերի հայտ ներկայացնել, քանի որ «Ռեալը» չի կարողանում համաձայնության գալ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ վերջինիս տրանսֆերի հարցով, քանի որ մանկունիացիների գործադիր տնօրեն Էդ Վուդվորդը ցանկանում է պահել ֆուտբոլիստին:

Եթե ֆուտբոլիստն ինքը տրանսֆերի հայտ ներկայացնի, գործարքի իրականացման հավանականությունը կմեծանա:

Ընթացիկ մրցաշրջանում Պոգբան Անգլիայի առաջնության 35 խաղի է մասնակցել, որոնցում դարձել է 13 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:

Ֆրանսիացու պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականի ամառը:

Share |

Լրահոս

Loading...