Ալեգրին կարող է աշխատանքը շարունակել Ա Սերիայում

15:46 19.05.2019

Իտալացի անվանի մասնագետ Մասիմիլիանո Ալեգրին հաջորդ մրցաշրջանում կարող է գլխավորել «Ռոման»: Այս մասին տեղեկացնում է Football Italia-ն՝ հղում անելով Corriere dello Sport-ին:

Ըստ աղբյուրի՝ հռոմեական ակումբի նախագահ Ջեյմս Պալոտան անձամբ է նման ցանկություն հայտնել ու պատրաստվում է ամեն ինչ անել՝ Ալեգրիին Հռոմ բերելու համար: Հիշեցնենք, որ իտալացին մրցաշրջանի ավարտից հետո լքելու է «ծեր սինյորայի» գլխավոր մարզչի պաշտոնը:

Ինչ վերաբերվում է «Ռոմայի» ներկայիս գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերիին, ապա նա նույնպես հայտարարել է, որ ամռանը կլքի ակումբը:

51-ամյա Ալեգրին 2014 թվականից գլխավորում է «Յուվենտուսը»: Նրա գլխավորությամբ թուրինյան ակումբը 5 անգամ անընդմեջ դարձել է Ա Սերիայի չեմպիոն:

Share |

Լրահոս

Loading...