Արարատ-Արմենիան Գյումրիում հաղթեց Շիրակին (տեսանյութ)

16:57 19.05.2019

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում կայանում են 34-րդ տուրի հանդիպումները:

«Արարատ-Արմենիան», որը պայքարում է չեմպիոնության համար, Գյումրիում մրցեց «Շիրակի» հետ:

Վարդան Մինասյանի ֆուտբոլիստներն ամբողջ խաղի ընթացքում ունեին առավելություն: Երևանյան ակումբը մի քանի անգամ կարող էր գրավել մրցակցի դարպասը, սակայն ամեն անգամ հիանալի էր խաղում գյումրեցիների դարպասապահ Երմակովը:

Հյուրերը կարողացան հաղթանակի հասնել նվազագույն հաշվով: Միակ գոլը խփվեց 8-րդ րոպեին: Անկյունայինից կատարված փոխանցումցի հետո աչքի ընկավ Ալֆոնս Կասե Կոջոն:

Այս հաղթանակից հետո «Արարատ-Արմենիան» 55 միավորով երկրորդ տեղում է: Առաջին տեղում գտնվող «Փյունիկն» ունի 56 միավոր: «Շիրակը» 36 միավորով 6-րդն է:

Share |

Լրահոս

Loading...