Պաշտոնական. Շերիֆի նախկին ֆուտբոլիստը տեղափոխվեց Արցախ

12:53 19.05.2019

Հայաստանի Բարձրագույն խումբը ներկայացնող «Արցախը» նոր համալրում ունի: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Թիմին է միացել Բուրկինա Ֆասոյից 20–ամյա հարձակվող Աբդուլ Ջաֆար Սիրիման՝ ազատ ֆուբոլիստի կարգավիճակով։

Աբդուլ Ջաֆարը հասցրել է խաղալ ֆրանսիական թիմերում, Ռուսաստանի ֆուտոլի ազգային լիգան ներկայացնող «Բալտիկա» և «Տամբով» ակումբներում, իսկ 2018-ի ունվարից հանդես է եկել Մոլդովայի առաջնության առաջատար «Շերիֆի» կազմում։

Ֆուտբոլիստը նաև հրավիրվել է Բուրկինա Ֆասոյի ազգային հավաքական։ 

Share |

Լրահոս

Loading...