Բեյլը մարտական է տրամադրված․ Եթե ցանկանում են՝ հեռանամ, պետք է վճարեն 51 միլիոն եվրո

19:44 19.05.2019

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը Լա Լիգայի 38-րդ տուրի՝ «Բետիսի» հետ հանդիպումից (0-2) հետո հանդերձարանում իր դժգոհությունն է հայտնել։ Այս մասին հաղորդում է Radioestadio-ն։

Աղբյուրի տեղեկություններով Բեյլը դիմել է թիմակիցներին՝ ասելով հետևյալը․

«Ես դեռ 3 տարվա պայմանագիր ունեմ։ Եթե նրանք ցանկանում են՝ հեռանամ, պետք է յուրաքանչյուր մրցաշրջանի համար մաքուր 17 միլիոն եվրո վճարեն։ Հակառակ դեպքում ես կմնամ։ Եվ եթե ես ցանկանամ գոլֆ խաղալ, կխաղամ»,- Բեյլի խոսքը փոխանցել է հանդերձարանում եղած անձանցից մեկը, ում անունը չի նշվում։

Հիշեցնենք, որ շրջանաջվող լուրերի համաձայն՝ «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Բեյլի հետ ծրագրեր չի կապում և մտադիր է տրանսֆերի հանել ֆուտբոլիստին։

Share |

Լրահոս

Loading...