Բարսելոնան առաջնությունն ավարտեց Էյբարի հետ ոչ-ոքիով (տեսանյութ)

20:08 19.05.2019

Լա Լիգայի վերջին՝ 38-րդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» արտագնա հանդիպում անցկացրեց «Էյբարի» հետ և ոչ-ոքի խաղաց։ «Մունիսիպալ դե Իպուրուա» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց 2-2 հաշվով։

Հանդիպման հաշիվը 20-րդ րոպեին բացեց տանտերերից Մարկ Կուկուրելյան։ 11 րոպե անց կատալոնական թիմի առաջատար Լիոնել Մեսսին վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ ևս մեկ րոպե անց դուբլի հեղինակ դարձավ։ Խաղակեսի վերջին րոպեին Պաբլո դե Բլասիսը վերականգնեց հավասարությունը, իսկ երկրորդ կեսում գոլեր չարձանագրվեցին։

Այսպիսով, «Բարսելոնան» առաջնությունն ավարտեց 87 միավորով, իսկ «Էյբարը» 47 միավորով զբաղեցրեց 12-րդ հորիզոնականը։

Լա Լիգա, 38-րդ տուր

«Էյբար»-«Բարսելոնա»՝ 2-2
Գոլերը՝ Կուկարելյա 20՛, դե Բլասիս 45՛ - Մեսսի 31՛, 32՛

Share |

Լրահոս

Loading...