Ռոման դիտարկում է Բիելսայի թեկնածությունը

19:21 19.05.2019

«Ռոմայի» ղեկավարությունը հետաքրքրված է «Լիդս Յունայթեդի» գլխավոր մարզիչ Մարսելո Բիելսայի ծառայություններով։ Այս մասին հաղորդում է Sky Sport Italia-ն։

Աղբյուրի տեղելկություններով, հռոմեական ակումբն արգենտինացի մասնագետին դիտարկում է որպես գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերիին իդեալական փոխարինող։ Վերջինս մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է «Ռոմայից»։

«Լիդս Յունայթեդը» Բիելսայի գլխավորությամբ այս մրցաշրջանում զբաղեցրել է Չեմպիոնշիփի երրորդ հորիզոնականը, սակայն չի կարողացել Պրեմիեր լիգայի ուղեգիր նվաճել՝ փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչ փուլում պարտվելով «Դերբի Քաունթիին» (1-0, 2-4):

63-ամյա Բիելսան ավելի վաղ Սերիա Ա-ում աշխատելու հնարավորություն է ունեցել։ 2016 թվականին նա գլխավորեց «Լացիոն», սակայն ընդամենը երկու օր անց հրաժարվեց աշխատանքից։

Share |

Լրահոս

Loading...