Պատմության մեջ առաջին անգամ թոփ-5 առաջնությունների չեմպիոնները պաշտպանել են տիտղոսները

00:44 19.05.2019

Բունդեսլիգայի վերջին տուրում «Բավարիան» հաղթեց «Այնտրախտին» և դարձավ առաջնության չեմպիոն։ Ավելի վաղ հայտնի էին դարձել եվրոպական թոփ-5 առաջնություններից 4-ի չեմպիոնները։

Opta վիճակագրական կայքը հաղորդում է, որ պատմության մեջ առաջին անգամ եվրոպական թոփ-5 առաջնությունների չեմպիոններին հաջողվել է պաշտպանել տիտղոսները։

Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայում չեմպիոն է դարձել «Մանչեսթեր Սիթին», իսպանական Պրիմերայում՝ «Բարսելոնան», Իտալիայի Սերիա Ա-ում՝ «Յուվենտուսը», ֆրանսիական Լիգա 1-ում՝ «Պարի Սեն Ժերմենը», Բունդեսլիգայում՝ «Բավարիան»։ Այս թիմերը Չեմպիոնների լիգայի 2019-2020թթ․ խաղարկության խմբային փուլի վիճակահանության ժամանակ լինելու են առաջին զամբյուղում։

Այս հնգյակից առավել շատ իր առաջնությունում հաղթել է «Յուվենտուսը», որը 35 անգամ է դարձել Սերիա Ա-ի ոսկե մեդալակիր։ Թուրինցիներին հաջորդում է «Բավարիան»՝ 29 տիտղոս։ Երրորդ տեղում «Բարսելոնան» է (26)։ ՊՍԺ-ն Ֆրանսիայի չեմպիոն է դարձել 8 անգամ, իսկ «Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր լիգայի չեմպիոնական տիտղոսը նվաճել է 6 անգամ։

Share |

Լրահոս

Loading...