Հռոմ․ Նադալը պաշտպանեց չեմպիոնական տիտղոսը՝ հաղթելով Ջոկովիչին

20:52 19.05.2019

Հռոմում ավարտվեց «ATP-1000» շարքի գրունտային մրցաշարը, որի եզրափակչում հանդիպեցին աշխարհի առաջին և երկրորդ ռակետները՝ Նովակ Ջոկովիչն ու Ռաֆայել Նադալը։

Վճռորոշ խաղի առաջին սեթում սերբ թենիսիստն անզոր էր «գրունտի արքայի» դեմ, ինչի արդյունքում գրանցվեց 0-6 հաշիվը։ Սա այս թենիսիստների դիմակայությունում առաջին դեպքն էր, երբ սեթերից մեկն ավարտվում է նման հաշվով։

Երկրորդ սեթում Ջոկովիչին հաջողվեց հաղթել 6-4 հաշվով, սակայն երրորդում առաջին ռակետի ուժերը չբավարարեցին՝ 1-6։ 2 ժամ 25 րոպե տևած հանդիպման ընթացքում Նադալը ակտիվում էյսեր և կրկնակի սխալներ չգրանցվեցին, իսպանացին իրացրեց 6 բրեյք-փոյնթ՝ 17 հնարավորից, իսկ Ջոկովիչի ակտիվում գրանցվեց 7 էյս, 1 սխալ սեփական մատուցման ժամանակ և 1 բրեյք՝ 2 հնարավորից։

Այսպիսով, Նադալը պաշտպանեց Հռոմի մրցաշարի չեմպիոնական տիտղոսը։ Հաղթանակի համար նա կստանա 1000 վարկանիշային միավոր և 958,055 եվրո մրցանակային գումար։ Իսպանացու համար այս տիտղոսը 81-րդն է կարիերայում և առաջինն ընթացիկ մրցաշրջանում։

Թենիսիստների անձնական դիմակայությունում Ջոկովիչը դեռևս առաջատարի դերում է՝ 28-26։

Share |

Լրահոս

Loading...