Հռոմ․ Ջոկովիչը դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կխաղա Նադալի հետ

01:13 19.05.2019

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Հռոմի «ATP-1000» շարքի մրցաշարի եզրափակիչ։

Կիսաեզրափակիչ փուլում սերբ թենիսիստը 3 սեթում հաղթեց արգենտինացի Դիեգո Շվարցմանին՝ 6-3, 6-7 (2-7), 6-3։ Սա թենիսիստների երրորդ հանդիպում էր, և Ջոկովիչի երրորդ հաղթանակը դիմակայությունում։

2 ժամ 31 րոպե տևած հանդիպման ընթացքում Ջոկովիչի ակտիվում գրանցվեց 2 էյս, 1 կրկնակի սխալ, 4 բրեյք-փոյնթ՝ 5 հնարավորից, իսկ Շվարցմանի ակտիվում՝ 2 կրկնակի սխալ և նույնքան բրեյք-փոյնթ՝ 4 հնարավորից։

Եզրափակչում Ջոկովիչը խաղալու է մրցաշարի գործող չեմպիոն Ռաֆայել Նադալի հետ, որն ավելի վաղ պայքարից դուրս է թողել հույն Ստեֆանոս Ցիցիպասին։

Հիշեցնենք, որ Հռոմի «Մասթերսի» նախորդ խաղարկության եզրափակչում Նադալը 6-1, 1-6, 6-3 հաշվով հաղթել է Ալեքսանդր Զվերևին։

Share |

Լրահոս

Loading...