Ինտերը միացել է Ռիշարլիսոնի համար մղվող պայքարին

15:27 19.05.2019

Tuttosport-ը տեղեկացնում է, որ Միլանի «Ինտերը» միացել է «Էվերթոնի» հարձակվող Ռիշարլիսոնի համար մղվող պայքարին:

Միլանյան ակումբը խաղացողի համար կպայքարի անգլիական գրանդ ակումբների հետ: «Ներաձուրիները», ըստ աղբյուրի, փոքր առավելություն ունեն այս պայքարում: Իտալական ակումբը պատրաստ է ոչ միայն վճարել բրազիլացու համար պահանջվող գումարն, այլ նաև տրանսֆերի մեջ ներառել Ժոաու Մարիուին:

Ռիշարլիսոնին իրենց թիմում են ցանկանում տեսնել «Լիվերպուլը», «Տոտենհեմը» և «Մանչեսթեր Յունայթեդը»:

Share |

Լրահոս

Loading...