ՖԻԴԵ-ի Գրան պրի. Լևոն Արոնյանը դուրս մնաց պայքարից

23:54 19.05.2019

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը չհաղթահարեց Մոսկվայում անցկացվող ՖԻԴԵ-ի «Գրան պրի» շարքի առաջին փուլի մրցաշարի 1/8 եզրափակիչի արգելքը:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Երկրորդ պարտիայում Արոնյանը սպիտակ ֆիգուրներով ոչ-ոքի խաղաց ռուս Յան Նեպոմնյաշչիի հետ և դուրս մնաց պայքարից: Առաջին պարտիայում ռուս գրոսմայստերը հաղթել էր 72-րդ քայլում: Մրցաշարը «նոկաուտ» համակարգով է:

Գրոսմայստերներն անցկացնում են 2 դասական պարտիա: Հավասար հաշվի դեպքում պայքարը շարունակվում թայ-բրեյքում՝ արագ և կայծակնային շախմատի կանոններով:

Share |

Լրահոս

Loading...