Սիթիի հաղթանակի շնորհիվ ՄՅՈւ-ն կմասնակցի ԵԼ-ի խմբային փուլին, Վուլվզը՝ որակավորման

00:17 19.05.2019

Անգլիայի Գավաթի խաղարկության եզրափակիչ՝ «Մանչեսթեր Սիթի»-«Ուոթֆորդ» խաղում (6-0) Խոսեպ Գվարդիոլայի թիմի տոնած հաղթանակն ուրախության առիթ է «Մանչեսթեր Յունայթեդի» և «Վուլվերհեմփթոնի» համար։

«Քաղաքայինների» հաղթանակը նշանակում է, որ «Վուլվերհեմթոնը» 1980 թվականից ի վեր առաջին անգամ Անգլիան կներկայացնի եվրագավաթում։

Եթե «Ուոթֆորդին» հաջողվեր հաղթանակ տոնել գավաթային եզրափակչում, ապա հենց այս թիմը, որ Պրեմիեր լիգայում զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը, կստանար Եվրոպա լիգայի ուղեգիր։ Սակայն «Ուոթֆորդի» պարտության արդյունքում ուղեգիրը բաժին է հասել «Վուլվերհեմփթոնին», որը Պրեմիեր լիգայի ավարտված խաղարկությունում 7-րդն է։ «Գայլերը» Եվրոպա լիգայում պայքարը կսկսեն որակավորման երկրորդ փուլից։

Միևնույն ժամանակ, «Սիթիի» հաղթանակի շնորհիվ Պրեմիեր լիգայի 6-րդ հորիզոնականը զբաղեցրած «Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպա լիգայում պայքարը կսկսի ոչ թե որակավորման փուլից, այլ հենց խմբային փուլից։

Share |

Լրահոս

Loading...