Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարությունը զբաղվում է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերի ռազմավարության մշակմամբ, պնդում է Football Italia-ն՝ հղում անելով Tuttosport-ին:
Աղբյուրի տեղեկություններով՝ թուրինյան ակումբը կարող է 380 միլիոն եվրո ներդնել հարձակվողի տրանսֆերում։ «Յուվենտուսում» հույս ունեն, որ այդ գումարը բավարար կլինի տրանսֆերի ծախսերը հոգալու համար, ինչպես նաև 5 տարվա ընթացքում ֆուտբոլիստի աշխատավարձը:
Մբապեն ՊՍԺ է տեղափոխվել 2018 թվականի ամռանը «Մոնակոյից»: Տրանսֆերի գումարը կազմել է 135 մլն եվրո՝ գումարած 45 մլն եվրո բոնուսների տեսքով։