Մեսսին 6-րդ անգամ դարձել է Լա Լիգայի լավագույն ռմբարկու՝ կրկնելով ռեկորդային ցուցանիշ

20:32 19.05.2019

«Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին Լա Լիգայի 2018-19թթ․ խաղարկության վերջին տուրի՝ «Էյբարի» հետ խաղում (2-2) դարձավ դուբլի հեղինակ։

Մեսսին առաջնությունն ավարտեց 36 գոլով և ճանաչվեց լավագույն ռմբարկու։ Մեսսիին հաջորդող թիմակից Լուիս Սուարեսը և «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման խփել են 21-ական գոլ։

Մեսսին Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկու է դառնում 3-րդ անգամ անընդմեջ և ընդհանուր 6-րդ անգամ։ Այսպիսով, նա կրկնել է Տելմո Սառայի ռեկորդային ցուցանիշը։

5 անգամ Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկու են դարձել Ուգո Սանչեսը, Ալֆրեդո դի Ստեֆանոն և Կինին։ Ֆերենց Պուշկաշն այս կոչմանն արժանացել է 4 անգամ, Կրիշտիանու Ռոնալդուն՝ 3։

Ավելի վաղ Մեսսին լավագույն ռմբարկու էր դարձել 2009-10թթ․ (34 գոլ), 2011-12թթ․ (50), 2012-13թթ․ (46), 2016-17թթ․ (37) և 2017-18թթ․ (34) մրցաշրջաններում։

Share |

Լրահոս

Loading...