Միլանը ներկայացրել է հաջորդ մրցաշրջանի խաղաշապիկը (լուսանկար)

21:30 19.05.2019

«Միլանը» ներկայացրել է հաջորդ մրցաշրջանի համար նախատեսված մարզաշապիկը:

Դիզայնով զբաղվել է գերմանական Puma ընկերությունը: Նոր մարզաշապիկը նման է «ռոսոներիների»՝ 1968/69 մրցաշրջանի խաղաշապիկին, որով միլանյան ակումբը երկրորդ անգամ դարձել է Եվրոպայի գավաթակիրների Գավաթի հաղթող (1992 թվականից հետո այն անվանվեց Չեմպիոնների լիգա):

Նոր մարզաշապիկը ներկայացրել են Ալեսիո Ռոմանյոլին, Լուկաս Պակետան, Տեմուէ Բակայոկոն, ինչպես նաև Սուսոն և Կշիշտոֆ Պյոնտեկը:

Share |

Լրահոս

Loading...