Հայտնի է դարձել փոխհատուցման գումարը, որը Թոմաս Տուխելը կստանա ժամանակից շուտ ՊՍԺ-ից հեռացվելու համար:
Փարիզյան ակումբը գերմանացի մասնագետին ու նրա շտաբին 7 մլն եվրո կվճարի: Այս մասին գրում է Le Parisien-ը:
2016-ին փարիզցիները Լորան Բլանին հեռացնելուց հետո 22 մլն եվրո վճարեցին նրան:
Տուխելը ՊՍԺ-ն մարզում է 2018-ից:
Հաղորդվում էր, որ նրան կփոխարինի Մաուրիսիո Պոչետինոն: