Մարսելո․ Սա կարիերայիս ամենաբարդ մրցաշրջանն էր

22:56 19.05.2019

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն Լա Լիգայի վերջին տուրում «Բետիսին» 0-2 հաշվով պարտվելուց հետո հայտարարել է, որ ավարտված մրցաշրջանը վատագույնն էր իր կարիերայում։

«Մեղավոր են միայն ֆուտբոլիստները, քանի որ մենք վատ սկսեցինք և վատ ավարտեցինք մրցաշրջանը։ Ամեն ինչ անում էինք իրավիճակը շտկելու համար, սակայն չստացվեց։ Հենց այս պահից մեզ համար սկսվում է հաջորդ մրցաշրջանը։ Պետք է հետևություններ անենք թույլ տված սխալներից և ապագայում դրանք չկրկնենք։ Սա կարիերայիս ամենաբարդ մրցաշրջանն էր։

Հասկանում եմ երկրպագուների սուլոցները։ Դրանք ֆուտբոլիստներին մոտիվացնելու միջոց են։ Պետք է ի վերջո հասկանանք՝ ինչպես փոխել ամեն ինչ և սուլոցները վերածենք ծափահարությունների։ «Ռեալը» երբեք չի հանձնվում։ Այս 7 տարիների ընթացքում մենք բարձունքների ենք հասել և շարունակելու ենք պայքարել»,- ասել է Մարսելոն։

Share |

Լրահոս

Loading...