Զիդան․ Մենք ոչ թե չենք ցանկանում, այլ չենք կարողանում հաղթել

18:19 19.05.2019

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն Իսպանիայի առաջնության 38-րդ տուրում «Բետիսից» 0-2 հաշվով կրած պարտության վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել։

«Խնդիրն այն չէ, որ մենք չենք ցանկանում հաղթել։ Խնդիրն այն է, որ չենք կարողանում։ Այժմ միակ լավ բանը, որ կարող ենք անել, նոր մրցաշրջանի մասին մտածելն է։ Շատ դժվար է մրցաշրջանի ավարտին ոչինչ չունենալ, բայց պետք է ընդունենք այդ փաստը և չմոռանանք տեղի ունեցածի մասին, որպեսզի ապագայում նման սխալներ թույլ չտանք։

Մտադիր ենք լավ պատրաստվել հաջորդ մրցաշրջանին։ Չեմ հայտարարի, որ նվաճելու ենք բոլոր տիտղոսները, սակայն ջանք չենք խնայելու։ Եվ ցանկանում եմ ընդգծել՝ ես արդարացումներ չեմ փնտրում։ Պարզապես մենք միշտ ձգտում ենք հասնել առավելագույնին»,- ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերել է Marca-ն։

Պրիմերայի 2018-19թթ․ խաղարկությունում «Ռեալը» վաստակեց 68 միավոր և զբաղեցրեց երրորդ հորիզոնականը։

Share |

Լրահոս

Loading...