Ռիբերի. Կարիերաս շարունակելու մի քանի տարբերակ ունեմ

21:55 19.05.2019

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին խոսել է իր ապագայի մասին.

«Դեռևս չգիտեմ, թե ինչ եմ պատրաստվում անել: Հստակ ծրագիր չունեմ: Ունեմ կարիերաս շարունակելու մի քանի տարբերակ ու պետք է մտածեմ այդ մասին»,- ֆրանսիացու խոսքը մեջբերում է beIN Sports-ը:

Ամռանը Ռիբերիի պայմանագիրն ավարտվում է մյունխենյան ակումբի հետ: Բունդեսլիգայում խաղացողը 12 տարի է անցկացրել: 2007 թվականին նա «Մարսելից» համալրեց «Բավարիայի» շարքերը՝ 30 մլն եվրոյով:

Share |

Լրահոս

Loading...