Շիրակ - Արարատ-Արմենիա. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

14:12 19.05.2019

Հայաստանի Բարձրագույն խմբում այսօր կկայանա 34-րդ տուրի  երկու հանդիպում: Օրվա առաջին խաղում «Արարատ-Արմենիան» Գյումրիում կմրցի «Շիրակի» հետ:

Վարդան Մինասյանի թիմը պայքարում է չեմպիոնության համար: Երևանյան ակումբը 52 միավորով երկրորդ տեղում է: «Շիրակը» 36 միավորով 6-րդն է:

Թիմերի մեկնարկային կազմերն արդեն հայտնի են.

«Շիրակ» - 45. Վսևոլոդ Երմակով 6. Մարկո Պրլևիչ 3. Արամ Շախնազարյան 4. Արտյոմ Միքայելյան 25. Աղվան Դավոյան 19. Կարեն Մուրադյան 10. Խորեն Վերանյան 8. Ժիրայր Մարգարյան 7. Արման Ասլանյան 88. Մուսա Փոլ Բակայոկո 5. Արտեմ Գևորգյան

Գլխավոր մարզիչ՝ Վարդան Բիչախչյան

«Արարատ-Արմենիա» - 33. Դմիտրի Աբակումով 22. Արթուր Դանիելյան 29. Խոզին 15. Դմիտրի Գուզ 2. Սերխի Գոնսալես 63. Ալֆոնսե Կոջո 10. Արմեն Համբարձումյան 93. Ալեքս 94. Մաիլսոն Լիմա 77. Պետրոս Ավետիսյան 32. Անտոն Կոբյալկո

Գլխավոր մարզիչ՝ Վարդան Մինասյան

Հանդիպման մեկնարկը՝ 15-00-ին: Ուղիղ հեռարձակումը կլինի ՀՖՖ-ի Youtube-ի պաշտոնական ալիքում:

Share |

Լրահոս

Loading...