Արարատը հրաժարվել է 4 ֆուտբոլիստի ծառայությունից

16:42 20.05.2019

«Արարատ» ՖԱ-ն երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագրերը Էնտոնի Տրայկոսկիի, Սիմ Վունսուբի, Աբուբակար Գասամայի և Հոսին Լագունի հետ:

Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:

Էնտոնի Տրայկոսկին հայկական թիմին էր միացել դեռևս նախորդ ձմռանը: Մյուս երեք խաղացողները թիմը համալրել էին այս ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Share |

Լրահոս

Loading...