Բենզեման ճանաչվել է մրցաշրջանի՝ արտերկրում խաղացող լավագույն ֆրանսիացի ֆուտբոլիստ

13:02 20.05.2019

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման ճանաչվել է այս մրցաշրջանի լավագույն ֆրանսիացի ֆուտբոլիստ, որը հանդես է գալիս արտերկրում:

Այս մասին հաղորդում է beIN Sports-ը:

Մրցանակին հավակնել են նաև Անտուան Գրիզմանը («Ատլետիկո»), Պոլ Պոգբան («Մանչեսթեր Յունայթեդ»), Ն՛Գոլո Կանտեն («Չելսի») և Ուգո Լյորիսը («Տոտենհեմ»):

Ավելի վաղ հաղորդել էինք, որ լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ է ճանաչվել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն:

20-ամյա ֆուտբոլիստն այս անվանակարգում հաղթել է 3-րդ անգամ անընդմեջ:

Ընթացիկ մրցաշրջանում Բենզեման ակումբային մակարդակում մասնակցել է 53 խաղի, որոնցում դարձել է 30 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: Ընդ որում, Ֆրանսիայի հավաքականում Կարիմը չի խաղում 2015 թվականից ի վեր:

Share |

Լրահոս

Loading...