Գատուզո. Հուսով եմ` կմնամ Միլանում

10:42 20.05.2019

«Միլանի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն մեկնաբանել է Ա Սերիայի 37-րդ տուրում «Ֆրոզինոնեի» նկատմամբ տարած հաղթանակը (2:0):

«Բարդ խաղ էր: Գիտեինք, որ «Ֆրոզինոնեն» ջանք կթափի: Մենք վախեցած էինք, շնորհակալություն Դոնարումային, նա մեզ ազատեց մի շարք տհաճություններից:

Թող ինձ գնահատեն նրանք, ովքեր պետք է դա անեն: Հուսով եմ` կմնամ «Միլանում»: Ամեն դեպքում, ես կշարունակեմ կարիերաս: Ես կարող եմ ավելի լավը լինել»,- իտալացի մասնագետի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:

Իտալիայի առաջնությունում «Միլանի» հաղթական շարքը հասել է 3 խաղի: «Միլանը», վաստակելով 65 միավոր, Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում:

Վերջին` 38-րդ տուրում, «Միլանը» հյուրընկալվելիս կխաղա ՍՊԱԼ-ի հետ: Հանդիպումը կկայանա մայիսի 26-ին:

Share |

Լրահոս

Loading...