Ոսկե և բրոնզե մեդալներ. կարատեի պատանեկան հավաքականն ավարտեց ելույթները Եվրոպայի առաջնությունում

12:09 20.05.2019

Կիոկուշին Կարատեի Ազգային Ֆեդերացիայի հավաքականը նախագահ Սպարտակ Գապարյանի գլխավորությամբ Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում մասնակցել է 2-րդ KWU Եվրոպայի պատանեկան առաջնությանը, որտեղ անմասն չի մնացել մեդալներից:

Ընդհանուր առմամբ, հայ պատանիները 4 մեդալ են նվաճել:

14-15 տարեկանների` 45 կգ քաշայինների պայքարում չեմպիոնի կոչումը նվաճել է Արեն Կարապետյանը, որը կիոկուշին-կայ կարատեի Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Առուշանյանի սանն է:

Հայաստանի ներկայացուցիչները ևս 3 բրոնզե մեդալ են նվաճել: Պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնել են Անգելինա Աղասյանը, Արամ Միքայելյանը և Դավիթ Պապայանը:

Նշենք` մրցաշարին 26 երկրի` 12-ից 17 տարեկան 400-ից ավելի մարզիկ է մասնակցել:

Share |

Լրահոս

Loading...