Պաշտոնական. Կրոսը երկարաձգեց պայմանագիրը Ռեալի հետ

12:25 20.05.2019

Մադրիդի «Ռեալի» պաշտոնական կայքը հայտնում է, որ ակումբի ղեկավարությունը համաձայնության է եկել Տոնի Կրոսի հետ` գործող պայմանագիրը մինչև 2023 թվականը երկարաձգելու շուրջ:

Գործարքի ֆինանսական մանրամասները չեն հաղորդվում: Այսօր «Ռեալը» տնային մարզադաշտում հատուկ միջոցառում կանցկացնի այս առիթով:

Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա Կրոսը «Ռեալի» կազմում 43 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 1 գոլի հեղինակ: Նրա ակտիվում նաև 6 փոխանցում կա:

Կրոսը 2014 թվականի ամառվանից է հանդես գալիս «Արքայական ակումբի» կազմում: Այս ընթացքում նա 3 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում և մեկ անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն:

Share |

Լրահոս

Loading...