Ոսկե խաղակոշիկ. Մեսսիին շրջանցելու համար Մբապեն պետք է 5 գոլ խփի Ռեյմսին

10:10 20.05.2019

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին, որը երկու գոլ է հեղինակել «Էյբարի» հետ խաղում, «Ոսկե խաղակոշիկի»` Եվրոպայի լավագույն ռմբարկուի մրցանակի համար պայքարում ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի հետ գոլերի տարբերությունը հասցրել է 8-ի:

Ֆրանսիացին, որը որակազրկումից հետո վերադարձել է փարիզեցիների կազմ, ևս դուբլի հեղինակ է դարձել «Դիժոնի» հետ խաղում:

Մրցաշրջանի վերջին խաղում` «Ռեյմսի» հետ, արգենտինացուն շրջանցելու համար, որի համար մրցաշրջանն Իսպանիայում արդեն ավարտվել է, Մբապեն պետք է 5 գոլ խփի:

Ահա թե ինչ տեսք ունի «Ոսկե խաղակոշիկի» թոփ-11 հավակնորդների ցանկը`

1. Լիոնել Մեսսի («Բարսելոնա»)- 36 գոլ (x2,0) / 72 միավոր

2. Կիլիան Մբապե (ՊՍԺ)- 32 գոլ (x2,0) / 64 միավոր

3. Ֆաբիո Կվալյարելա («Սամպդորիա»)- 26 գոլ (x2,0) / 52 միավոր

4. Մբայե Դյան («Գալաթասարայ»)- 30 գոլ (x1,5) / 45 միավոր

5-11. Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»)- 22 գոլ (x2,0) / 44 միավոր

5-11. Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա»)- 22 գոլ (x2,0) / 44 միավոր

5-11. Նիկոլյա Պեպե («Լիլ»)- 22 գոլ (x2,0) / 44 միավոր

5-11. Դուվան Սապատա («Ատալանտա»)- 22 գոլ (x2,0) / 44 միավոր

5-11. Պյեր-Էմերիկ Օբամեյանգ («Արսենալ»)- 22 գոլ (x2,0) / 44 միավոր

5-11. Սադիո Մանե («Լիվերպուլ»)- 22 գոլ (x2,0) / 44 միավոր

5-11. Կշիշտոֆ Պյոնտեկ («Միլան»)- 22 գոլ (x2,0) / 44 միավոր

Share |

Լրահոս

Loading...